Մալիի Տիմբուկտու քաղաքից հյուսիս գտնվողն տարածքում իսլամիստների ոչնչացման հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Ժիլ Լե Գենը, ով պատերազմում էր «Ալ-Կաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորման կազմում: Գաղափարակիցները նրան անվանել են Աբդել Ջալիլ:

Լե Գենը Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2012-ի սեպտեմբերին, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ բեդուինի հագուստով գրոհայինը մաքուր ֆրանսերենով պահանջում էր Ֆրանսիայի իշխանություններից ձեռնպահ մնալ Մալիի գործերին միջամտելուց:

Ներկայումս Մալիում է գտնվում շուրջ 4 հազար ֆրանսիացի զինծառայող: