Մոսկովյան ոստիկանությունը փորձում է պարզել «Շերեմետեւո» օդանավակայանի միջադեպի մանրամասները, որտեղ ապրիլի 30-ին հոգեպես անառողջ վարորդը ներխուժել է թռիչքուղի:

Հետազոտման համար տղամարդուն հասցրել են նարկոլոգիական դիսպանսեր, որտեղից նրան նախնական «սուր փսիխոզ» ախտորոշմամբ տեղափոխել են հոգեբուժարան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Մոսկվայի շրջանի ուժային կառույցների աղբյուրը հաղորդել էր, որ ապրիլի 30-ի երեկոյան ենթադրաբար հարբած տղամարդը Nissan Pathfinder ավտոմեքենայով անցել է «Շերեմետեւո» օդանավակայանի հսկիչ անցակետով: Անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են կանգնեցնել ավտոմեքենան, փոխանցում է NEWSru.com-ը:

Ձերբակալության ժամանակ տղամարդն իրեն ագրեսիվ է պահել: Նա փորձել է ազատվել եւ դուրս գալ թռիչքուղի, հայհոյել է: Ձերբակալությունից հետո տղամարդուն հանձնել են ոստիկանությանը, իսկ նրա ավտոմեքենան ուսումնասիրել են սակրավորները: Պայթուցիկ նյութեր  ավտոմեքենայում չեն հայտնաբերվել: