Մախաչկալայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է երեքի. Հիվանդանոցում մահացել է պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորված դեռահասներից եւս մեկը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ՆԳՆ-ն, աշակերտների ձեռքում պայթած ռումբի ուժգնությունը կազմել է երկու կգ տրոտիլային համարժեքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Մախաչկալայում, այսօր՝ մայիսի 1-ին, պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը գործի է դրվել ժամը 12:20-ին, կենտրոնական շուկայի մոտ գտնվողն տնտեսական խանութներից մեկում: Դեպքի վայրը շրջափակվել է, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության տվյալներով՝ ինչ-որ մեկը ճանապարհին փաթեթով պայթուցիկ սարք է թողել:
Այն պայթել է, երբ մի քանի դեռահասներ փորձել են բացել վտանգավոր փաթեթը: Արդյունքում երկու տղաներ զոհվել են, եւս երկուսը՝ վիրավորվել, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Զոհված եւ վիրավորված տղաները 15-17 տարեկան են:



























