Մոսկվայի հյուսիս-արեւելքում, մայիսի 2-ի առավոտյան հայտնաբերվել է գործարարի մարմինը՝ բռնության հետքերով:
Ոստիկանություն են ահազանգել Բիբիեւսկի փողոցի թիվ 17 շենքի բնակիչները եւ հայտնել, որ մարմինը գտել են իրենց շենքի վերելակում:
Դեպքի վայր ժամանակ ոստիկանները վերելակում հայտնաբերել են 46-ամյա գործարարի մարմինը, ով ապրում էր նույն շենքում: Նրա դեմքին արյուն է եղել: Ներկայումս ստուգում է իրականացվում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
























