53-ամյա ամերիկացի Ֆիլիպ Մայքլ Շեֆֆերը թանկարժեք բուժման անվճար կուրս է ստացել Կանադայի Սենթ-Քլաուդ քաղաքի հիվանդանոցում` ներկայանալով որպես բրիտանական Pink Floyd խմբի 67-ամյա կիթառահար Դեւիդ Գիլմոր:
Ոստիկանությունից հայտնել են, թե St. Cloud Hospital-ի աշխատակիցները բուժել եւ դուրս են գրել առանց գումար վերցնելու, երբ նա թողել է «Գիլմորի ինքնագիրը»:
Անվտանգության ծառայությունը որոշ ժամանակ անց անհանգստացել է եւ որոշել ստուգել նրա նկարը ինտերնետում Գիլմորի լուսանկարի հետ, քանի որ տղամարդիկ արտաքնապես այնքան էլ նման չեն, հիվանդանոցում հասկացել են, որ իրենց խաբել են, գրում է NEWSru.com-ը:
Երբ Շեֆֆերը չորս օր անց` ապրիլի 24-ին կրկին ներկայացել է հիվանդանոց, նրան ձերբակալել են: Արդյունքում նրան խարդախության մեղադրանք եւ 100 հազար դոլարի հաշիվ է ներկայացվել:



























