Սուդանի Դարֆուրի տարածաշրջանում գտնվողն ոսկու հանքում փլուզում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 60 մարդ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Գործակալությունը դեռեւս չի հաղորդում, կա՞ն արդյոք վիրավորներ փլատակների տակ:
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























