Սուդանի Դարֆուր նահանգում հանքի փլուզումը, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 60 մարդ, տեղի էր ունեցել դեռ շաբաթվա սկզբին, սակայն փրկարարական գործողությունը շարունակվում է առ այսօր, քանի որ փլատակները ձեռքով են մաքրում:

Իշխանությունների ներկայացուցիչ Ջեբել Ամր Հարուն ալ-հասանի խոսքով, հողի փլուզման վտանգի պատճառով փրկարարները ձեռքի գործիքներ են օգտագործում, այլ ոչ՝ տեխնիկա: Նա հավելել է, թե չի կարող նշել զոհերի հստակ թիվը, քանի որ տեղյակ չէ, թե որքան բանվոր է գտնվել հանքում փլուզման ժամանակ, հաղորդւոմ է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, փրկարարները հարկադրված են օգտագործել ամենապարզունակ գործիքները: Ընդ որում, իշխանությունները չեն հստակեցնում, կա արդյոք կենդանի փրկարարների գտնելու շանս: