Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Թոշին Բունար» թունելում այսօր` մայիսի 2-ին, երկու ուղեւորատար գնացք իրար են բախվել:

Դեպքը պատահել է ցերեկը, երբ Բելգրադ-Նովի Սադ ուղղությամբ ընթացող գնացքը բախվել է մայրաքաղաքից Շիդ քաղաք ուղեւորվող գնացքին: Ըստ ոստիկանության տվյալների` պատահարից հետո «բազմաթիվ տուժածներ» կան, սակայն ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Դեպքի վայրում շտապօգնության վեց բրիգադ է աշխատում: Փրկարարները մարդկանց դուրս են հանում թունելից եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերում: