Սան Խոսե քաղաքի «Starbucks» սրճարանի սառնարանում  թունավորված նարնջի հյութ դնելու մեջ  մեղադրվող կինը պրոֆեսիոնալ քիմիկոս է,  հողորդումէ  «ABC News»-ը:  50-ամյա Ռամինե Բեհբեհանյանն աշխատումէ  «Johnson & Johnson» ընկերության  դեղագործական մշակումների եւ հետազոտությունների դուստր ձեռնարկությունում:

Ըստ ոստիկանության` նա հրաժարվել է պատասխանել  ոստիկանների այն հարցումներին, թե ինչու է թունավոր պարունակությամբ  շշերը դրել խանութի սառնարանի ցուցափեղկում: Ոստիկանության ներկայացուցիչն  «ABC News»-ին ասել է, որ Բեհբեհանյանը  փաստաբան է պահանջում:  «Տվյալ պահին ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ նա համախոհներ է ունեցել: Մենք պատասխաններ ենք փնտրում»,-ասել է Մորալեսը:

«Janssen Pharmaceuticals» ընկերության, որտեղ աշխատում է Բեհբեհանյանը, ներկայացուցիչ Գրեգ Պանիկոն հաստատել է, որ Բեհբեհանյանն աշխատում է  ընկերության Ֆրեմոնտի  բաժնում: Նա այնտեղ աշխատում է 2006թ-ից եւ մասնագիտացած է «օրգանիզմում դեղորայքային նյութեր հասցնելու տեխնոլգիաների մեջ»:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը, Քալիֆորնիայի բնակչուհուն սպանության փորձի մեղադրանք է առաջադրվելու, քանի որ նա «Starbucks» սրճարանում փորձել է սառնարանում նարնջի հյութ դնել, որի մեջ իզոպրոպիլային սպիրտի մահացու քանակություն էր լցրել:

 Քալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան ձերբակալել է 50-ամյա Ռամինե Բեհբեհանյանին: Հաճախորդներից մեկը հայտնել է, թե տեսել է, որ կինն իր պայուսակից հանել է նարնջի հյութով երկու շիշ եւ տեղադրել Սան-Խոսեի «Starbucks» խանութի բաց սառնարանում: Երբ հաճախորդն այդ մասին պատմել է խանութի մենեջերին, Բեհբեհանյանը փախուստի է դիմել: Խանութի աշխատողը գնացել է նրա հետեւից եւ գրել մեքենայի համարանիշը, մինչ մյուսները 911 են զանգահարել` նկատելով, որ շշերից թունավոր նյութի հոտ է գալիս:

Ոստիկանները հետապնդել են Բեհբեհանյանին եւ ձերբակալել Սան-Խոսեի տան մոտ` խանութից հինգ մղոն հեռավորության վրա: