BBC-ի մարզական մեկնաբան Ստյուարտ Հոլլը մայիսի 2-ին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ:

83-ամյա հոլլին մեղադրում են 9-ից 16 տարեկան 13 աղջիկների դեմ կատարված 14 դրվագներով: Երեխաներից շատերը նրա ընկերների դուստրերն են եղել: Լրագրողը սեռական անպարկեշտ գործողություններ է կատարել: Հանցագործությունները տեղի են ունեցել 1967-86 թվականներին: Հոլլին նաեւ մեղադրում էին 1976թ. 22-ամյա աղջկա բռնաբարության մեջ, սակայն արդյունքում կինը հրաժարվեց ցուցմունքներից:

Սպասվում է, որ Հոլլի վճիռը կկարդան հունիսի 17-ին: Sky News-ի փոխանցմամբ, նախկինում Հոլլը կտրականապես հերքում էր իր մեղքը, մեղադրանքները «կոշտ» անվանում եւ պնդում, թե միայն շնորհից իր ընտանիքի կարողացել է հաղթահարել ապրումները, գրում է Lenta.ru-ն:

Հոլլը սպորտային մեկնաբան է BBC-ի ռադիոկայանում 1959 թվականից: