Ապրիլը Իրաքի համար ամենաարյունոտ ամիսն էր 2008 թվականից հետո: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, ապրիլին ավելի քան 700 մարդ է սպանվել:

«712 մարդ սպանվել է, եւս 1633-ը վիրավորվել են ահաբեկչությունների եւ բռնությունների հետեւանքով: բաղդադի նահանգը տուժել է ամենից շատ, այնտեղ զոհվել են 211 մարդ, 486-ը վիրավորվել: Բաղդադին հաջորդում են Դիյալա, Սալահ-էդ-Դին, Քիրքուք, Նինվե եւ Անբար նահանգները»,- ասվում է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: