Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանող Լեւան Գ.-ն ձերբակալվել է միտումնավոր սպանություն գործելու փորձի համար, մայիսի 2-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հետաքննության տվյալներով` երիտասարդն իր համակուրսեցի աղջկան` Գվանցա Ա.-ին ցած է հրել համալսարանի երկրորդ կորպուսի երրորդ հարկի աստիճանների բազրիքից: Աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտնել է «Նովոստ-Գրուզիա»-ն, աղջկա վիճակը ծանր է, նրան մի քանի անգամ վիրահատել են:

Հետաքննությունն ընթանում է «միտումնավոր սպանության փորձ» հոդվածով, ինչը 15 տարվա ազատազրկում է ենթադրում: