ԱՄՆ ոստիկանությունը Մասաչուսեթսի նահանգում ձերբակալել է 18-ամյա ուսանողի: Նա Facebook-ի իր էջում սպառնացել է Բոսթոնի ահաբեկչությունից հզոր պայթյուններ իրականացնել, քանի որ ուզում էր հայտնի դառնալ:
«Քեմերոն Դամբրոզիոն մարդկանցից պահանջել էր լռել եւ սպառնում էթր սպանել ինչ-որ մեկին: Նա ասում էր, թե դուրս կգա հունից եւ կհայտնվի նորությունների թողարկման մեջ իր արածից հետո, քանի որ մարդիկ արժանի են դրան»,- պատմել է ոստիկանապետ Ջոզեֆ Սոլոմոնը:
«Մոռացեք Բոսթոնի պայթյունի մասին, տեսեք, թե ես ինչ կանեմ: Ես պատրաստվում եմ հայտնի դառնալ»,- գրել է ուսանողը:
Ոստիկանությունը ձերբակալել է Դամբրոզիոյին, այսօր նա կանգնելու է դատարանի առջեւ: Նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում:



























