ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չիկագոյից միլիարդատիրուհի Փեննի Պրիցկերի թեկնածությունն առաջադրել առեւտրի նախարարի պաշտոնում: Պետության ղեկավարի խոսքով, «Նա երկրի ամենաազդեցիկ բիզնես-առաջնորդներից մեկն է»:

ԱՄՆ ամենահարուստ կանանցից մեկը` 53-ամյա Պրիցկերը Միացյալ Նահանգների նախագահի հին ծանոթն է, իսկ նրա ունեցվածքը գնահատվում է 1,85 մլրդ դոլար: Նա հարյուր հազարավոր դոլարների ներդրումներ է ներգրավել Օբամայի նախընտրական արշավի համար: Նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: Պրիցկերն այդ պաշտոնին փոխարինելու է Ռեբեկա Բլանկին:

Օբաման նաեւ Ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆրոմանին առաջարկել է ԱՄՆ առեւտրային բանակցություններում ներկայացուցչի պաշտոնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: