Պատմաբան Կլոդ Մութաֆյանը, ով ժամանել է Լիբանան, Մերձավոր Արեւելքի ֆրանսիական ինստիտուտում եւ Մարդու մասին գիտությունների միջազգային կենտրոնում դասախոսություններով հանդես գալու համար, լիբանանյան  «L`Orient-Le Jour»  թերթում ներկայացրել է  իր վերջին` «Լեւանտյան Հայաստան. XI-XIV դդ.» աշխատությունը, հաղորդում է  «L`Orient-Le Jour»-ը:

«Հայաստանի պատմության մեջ 11-14 դդ. ժամանակահատվածն ամենահարուստն էր: Կար երկու Հայաստան` պատմական Հայաստանն ու Կիլիկիան, որտեղ էլ հայկական ազնվական ընտանիքները փախան թուրքական լծից»,-ասել է Մութաֆյանը:

Հեղինակի խոսքով` դա «բացառիկ ազգային միգրացիա էր` բացարձակապես նոր մարդկային պատմության մեջ: Քանի որ ներգաղթելով` շատ հայ ընտանիքներ, ինչպիսիք Ռուբինյաններն ու Հեթումյաններն էին, կոնկրետ նպատակ ունեին`  ստեղծել Լեւանտյան հայկական թագավորություն»:

Գրքի երեք գլուխ նվիրված է տոհմաբանությանը: Խաչակիրները, ովքեր չորս պետության են հիմնել այնտեղ, փնտրել են կանանց: Սակայն նրանք չէին կարող կնության առնել ոչ մահմեդականների, ոչ էլ հույների` հռոմեկան  եւ հունական եկեղեցիների միջեւ տարձայնության պատճառով, ուստի մնում էին միայն «գեղանի հայ արքայադուստրերը, որոնք հանկարծ հինգերորդ շարասյուն դարձան ֆրանկների պետություններում»: