Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը` վկայակոչելով վարչապետի աշխատակազմի աղբյուրներին, Թուրքիայի վարչապետի եւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ հիմնական թեման եղել է Սիրիայի իրադարձությունները եւ տարածաշրջանային զարգացումները:
Մեծ Բրիտանիայի վարչապետն Էրդողանին հրավիրել է Լոնդոն` մասնակցելու Սոմալիի հարցով կոնֆերանսին, սակայն Էրդողանը նշել է, թե այդ հանդիպմանը ներկա կլինի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ զրույցի օրակարգում է եղել նաեւ երկկող տնտեսական հարաբերությունների զարգացումն ու Թուրքիայի` ԵՄ անդամության գործընթացի արագացման հետ կապված հարցերը:



























