Բանգլադեշի մայրաքաղաքի Դաքքի արվարձանում, շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 482-ի:

Հաղորդվել է, որ փլատակները բարձրացնելու համար փրկարարներն օգտագործում են վերամբարձ կռունկներ եւ բուլդոզերներ: Մայիսի 2-ին ավերակների տակից զոհվածների ավելի քան 40 մարմին է հանվել, անհայտ կորածների թիվը նախկինի պես մնում է 149 մարդ: Շենքում գտնվող երեք հազար մարդուց հաջողվել է փրկել 2,4 հազարինւ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Rana Plaza ութհարկանի շենքը փլվել է ապրիլի 24-ին: Սավարե քաղաքում տեղակայված ութհարկանի համալիրում ճաքերն առաջացել են դեռ պատահարի նախօրեին, ինչը խուճապի է մատնել հագուստի գործարանի եւ առետրի կետերի աշխատողներին, սակայն գործարանի ղեկավարությունը համոզել է նրանց վերադառնալ աշխատատեղեր:

Ավելի վաղ Բանգլադեշի ոստիկանությունը Հնդկաստանի հետ սահմանում ձերբակալել է փլված շինության սեփականատեր Մուհամեդ Սոհել Ռանուին: Վերջին տվյալներով` իշխանությունների հետաքննության շրջանակում ձերբակալվել է ութ հոգի, այդ թվում եւ ճարտարագետը, ում ավելի վաղ կանչել էին գնահատելու շենքում առաջացած ճեղքերի ներկայացնող վտանգը: