Չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդան տառապում էր շագանակագեղձի` զարգացման վերջին փուլում գտնվող քաղցկեղով: Այս մասին են վկայում նրա աճյունի արտաշիրմման փորձագիտական տվյալները: Միեւնույն ժամանակ մասնագետները չեն բացառում, որ նա կարող էր թունավորված լինել Աուգուստո Պինոչետի գործակալների կողմից, գրում է չիլիական «Տերսերա» պարբերականը:

Փորձագիտության տվյալները վերջնական չեն: Հետաքննությանը կմիանան Հյուսիսային Քարոլինա նահանգի համալսարանի բժշկական ֆակուլտետի լաբորատորիայի մասնագետները, գրում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ բանաստեղծի աճյունի արտաշիրմման դատական որոշումը կայացվել է ապրիլի 8-ին:

Ըստ պաշտոնական վարկածի, Ներուդան, ով կոմունիստ էր եւ նախագահ Ալվադոր Ալյենդեի կողմնակիցը, մահացել է շագանակագեղձի քաղցկեղից: Սակայն Մանուել Արայան, ով Ներուդայի վերադասն է եղել վերջինիս կյանքի վերջին մի քանի ամիսների ընթացքում, հայտարարել է, որ Պինոչետի ռեժիմի գործակալներն օգտվել են նրա հիվանդությունից եւ թույն ներարկել նրա որովայնի մեջ, երբ նա գտնվել է Սանտյագոյի Սանտա-Մարիա հիվանդանոցում:

Բանաստեղծի հուղարկավորությունը, որն ուղեկցվել է ինքնաձիգներից կրակ արձակելով, Պինոչետի ռեժիմի դեմ առաջին բողոքն էր: