Չինաստանում կեղծ միս արտադրելու համար 904 մարդ է ձերբակալվել: Ոչխարի եւ տավարի մսի փոխարեն նրանք առնետի եւ աղվեսի միս են վաճառել:

Հունվարի 25-ից նման 382 դեպք է գրանցվել, ավելի քան 20 հազար տոննա անօրինական արտադրության արտադրանք է առգրավվել: Անազնիվ արտադրողները մսամթերքը մշակելու համար քիմիկատներ են օգտագործել, խախտել են պահպանման ժամկետները, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:

Չինաստանի արեւելքում «ոչխարի» միսը պատրաստել են աղվեսի, ջրաքիսի եւ առնետի մսից: Այդպիսի կիսաֆաբրիկատների վաճառքից արտադրողները ստացել են ավելի քան 10 մլն յուան (1,62 մլն դոլար):