Գերմանիայում ցուցադրությունից հանվել է Derrick հայտնի դետեկտիվ սերիալը: Պարզվել է, որ գլխավոր դերակատարը` Հորսթ Տապերտը կապված է եղել նացիստների հետ: Դա պարզվել է Երկրորդ աշխարհամարտի արխիվները բացելուց հետո:
Հայտնի է դարձել, որ Տապերտը ծառայել է Վաֆֆեն-SS-ում, «Մեռած գլուխ» տանկային դիվիզիայում, հաղորդում է Utro.ru-ն:
Տապերտը մահացել էր 2008թ.` ամբողջ կյանքում գաղտնի մնալով: Սերիալի ստեղծողներին նա հայտնել էր, որ ծառայել է բժշկական զորամասերում:
Derrick սերիալը ցուցադրվել է ավելի քան 100 երկրներում: Ցուցադրությունն արդեն հանվել է Գերմանիայում, Նիդեռլանդներում, իսկ Բավարիայում դերասանին զրկել են ոստիկանության տեսուչի սիմվոլիկ կոչումից:




























