Հինգ տարի հետո Մեծ Բրիտանիան կդառնա Եվրոպայի «ամենախառը» երկիրը, իսկ մինչեւ 2050-ը՝ «ամենախառն» աշխարհում։ Այսպիսին են պրոֆեսոր Դեւիդ Քոուլմանի ժողովրդագրական ուսումնասիրության արդյունքները, որոնք Expres-ի համար բերում է լրագրող Քրիս Ռոյքրոֆթ-Դեւիսը։

 «Զանգվածային ներգաղթը հավետ փոխել է մեր երկիրը»,- նշել է նա։ Հետազոտության արդյունքներով՝ բրիտանական որոշ քաղաքներում Բրիտանիայում ծնված սպիտակամորթ բնակչությունն արդեն փոքրամասնություն է։ Մոտ ժամանակներս նույնը տեղի կունենա նաեւ Բիրմինգհեմում։ Նույնանման իրավիճակ է նաեւ Լոնդոնի որոշ թաղամասերում։ Նյուհեմում վեց բնակչից միայն մեկն է սպիտակամորթ բրիտանացի, գրում է Gazeta.ru-ն։

«Ներգաղթյալների ներհոսքի խնդիրը ոչ թե նրանց մաշկի գույնն է, այլ այն՝ արդյոք նրանք աշխատանք ունեն»,- համարում է Ռոյքրոֆթ-Դեւիսը։ Իրական խնդիրը օտարերկրացիների ներհոսքի արագությունն է, նրանց թիվը։ «Վերադարձ նախկին Բրիտանիային այլեւս չկա», - ավելացրել է նա։