Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկվել 35-ամյա Սեւակ Ն.-ն եւ 38-ամյա Ռուդիկ Բ.-ն,:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք մայիսի 1-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով:



























