Սուդանի Դարֆուր նահանգում հանքի փլուզման հետեւանքով զոհերի թիվն անցել է 100-ից: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, հայտնել են դեպքի վայրում աշխատող փրկարարները:
Տեղի իշխանությունները մայիսի 2-ին հաղորդել էին ավելի քան 60 զոհի մասին: Հյուսիսային Դարֆուրի վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ թեեւ միջադեպը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, սակայն փրկարարական գործողությունը շարունակվում է առ այսօր, քանի որ փլատակները ձեռքով են մաքրում:
Իշխանությունների ներկայացուցիչ Ջեբել Ամր Հարուն ալ-հասանի խոսքով, հողի փլուզման վտանգի պատճառով փրկարարները ձեռքի գործիքներ են օգտագործում, այլ ոչ՝ տեխնիկա: Նա հավելել է, թե չի կարող նշել զոհերի հստակ թիվը, քանի որ տեղյակ չէ, թե որքան բանվոր է գտնվել հանքում փլուզման ժամանակ, հաղորդւոմ է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, փրկարարները հարկադրված են օգտագործել ամենապարզունակ գործիքները: Ընդ որում, իշխանությունները չեն հստակեցնում, կա արդյոք կենդանի փրկարարների գտնելու շանս:
Հանքափորներից մեկը AFP-ին հայտնել է, որ մայիսի 2-ին հանքի նոր փլուզման հետեւանքով անհետ կորել է 9 փրկարար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























