Ղրղըզստանի եւ Ղազախստանի սահմանին կործանվել է Boeing C-135 լիցքավորող ինքնաթիռ, որը պատկանում է Տարանցային փոխանցումների ամերիկյան կենտրոնին («Մանաս» օդանավակայան»): ԱԻՆ տվյալներով, օդանավն ընկել է Ղազախստանի սահմանից ոչ հեռու, Չալդովար գյուղի մերձակայքում: Դեպքի վայր փրկարարներ եւ հատուկ խմբեր են ուղարկվել` հետազոտելու տարածքը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինքնաթիռը կորցրել էր կապը, անհետացել ռադարների էկրանից տեղական ժամանակով ժամը 14:30-ին:

«Մանաս» օդանավակայանը գտնվում է Բիշքեքից 20 կմ հեռավորության վրա, եւ ավելի քան 10 տարի օգտագործվում է ԱՄՆ-ի կողմից` Աֆղանստան բեռներ տեղափոխելու համար: