Այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի պարիսպը փլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Հ.Մինասյանին պատկանող թիվ 3/23 տան պարիսպի (30x1,5մ) 17 մ երկարությամբ հատվածը տեղաշարժվել է:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը եւ Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը:


























