Այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է տուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.31-ին:

Այրվել է Ն.Երանոսյանին պատկանող տան տանիքը՝ 10 քմ եւ ննջասենյակի առաստաղը՝ 2 քմ մակերեսով: