Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի պարտադրում ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, եւ նրա գործում Ստրասբուրգը քաղաքական որեւէ դրդապատճառ չի գտել: Այդ մասին «Ինտեր» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:

«Եվրադատարանը ընդունել է` այն փաստը, որ Տիմոշենկոն քաղաքական գործիչ էր, չի ապացուցում նրա քաղաքական հետապնդումը, այսինքն դատարանը գտել է, որ գործում բացակայում է քաղաքականությունը»,- ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կալանքն ու ազատազրկումը ապօրինի եւ քաղաքական էր որակել:

«Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել էին, թե Ստրասբուրգի դատարանը տվյալ գործով միաձայն որոշում է կայացրել: Բողոքը, որ քննարկել է ՄԻԵԴ-ը, վերաբերում է «գազի գործով» 2011թ. նրա կալանավորմանը, արդյունքում նախկին վարչապետը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: