Իտալիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել` կապված օդանավակայաններում ուղեբեռի առեւանգման հետ: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ձերբակալվել է 86 մարդ: Նրանցից 49-ը «Ալիտալիա» ավիաընկերության եւ Ֆյումիչինոյի «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանի աշխատակիցներ են:

Ինչպես հաղորդում է ԱՆՍԱ գործակալությունը, 1 տարվա ընթացքում իրականացվող քննչական գործողությունների ընթացքում բացահայտվել է խմբավորում, որը զբաղվել է ուղեբեռի յուրացմամբ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ձերբակալվածները մեղադրվում են իտալական 8 օդանավակայաններում, այդ թվում` Հռոմի, Միլանի, Նեապոլի, Պալերմոյի, Բոլոնիայի, Վերոնայի օդանավակայաններում կողոպուտ իրականացնելու մեջ: Ուղեւորների` ուղեբեռից թանկարժեք իրերի անհետանալու վերաբերյալ հաճախակի դարձած հայտարարություններից հետո տեսագրություն է սահմանվել: