Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան ավարտել է երկրի նոր կառավարության ձեւավորման գործընթացը. նախարարների խորհրդի մասնակիցները մայիսի 2-ի ուշ երեկոյան որոշում են կայացրել 10 փոխնախարարների եւ նախարարների 30 տեղակալների նշանակման մասին, ասվում է Քիջիի կառավարական պալատի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում, ինչպես սահմանել է Նախարարների խորհուրդը, պատգամավորներից ընտրված պաշտոնյաները հավելյալ աշխատավարձ չեն ստանա:

Լետտան արդեն իրականացրել է իր առաջին եվրոպական բլից-տուրնեն` հանդիպելով ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իտալիայի նախարարների կաբինետում ներառվել է 21 մարդ, այդ թվում` 7 կին, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ըստ կուսակցական պատկանելության կառավարությունում ներառված են Ժողովրդավարական, Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ», ինչպես նաեւ նախկին վարչապետ Մարիո Մոնտիի «Քաղաքացիական ընտրություն» կուսակցությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, նախարարական կաբինետի անդմաներ են դարձել 3 անկուսակցական նախարարների եւ Արմատական կուսակցության պատմական առաջնորդներից մեկը` Էմմա Բոնինոն: