Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ: Այս մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie» պարբերականը` վկայակոչելով «Haber Monitor-ին»:
Ինչպես պարբերականն է փոխանցում, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` էներգետիկ: Բացի այդ, Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցին:
Հեռախոսազրույցի ավարտին թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գոհունակությունն է արտահայտել Օլանդին երկկողմ հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև սիրիական հարցի առնչությամբ:




























