Մյանմարի արեւելքում հորդառատ անձրեւների պատճառով տեղի ունեցած սողանքի հետեւանքով առնվազն 16 մարդ է մահացել: Նման տվյալներ է ներկայացրել այդ երկրում Կարմիր Խաչի կոմիտեն:

Զոհերի մեծ մասը հանքափորներ են: Եղանակային վատ պայմանների եւ ճանապարհների անմխիթար լինելու պատճառով փրկարարները դեռեւս չեն կարողանում հասնել սողանքի վայր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:.