Սահմանապահները հայտնաբերել են Ղրղըզստանի հյուսիսի Չույսի մարզում աղետի ենթարկված ամերիկյան КС-135 օդանավը: Ներկայումս դեպքի վայրում են գտնվում փրկարարները, հրշեջներին դեռեւս չի հաջողվել մինչեւ վերջ մեկուսացնել հրդեհը:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ աղետի վայրում, նախնական տվյալներով, դիակներ չեն հայտնաբերվել: Հնարավոր է, անձնակազմը կատապուլտվել է: Օդանավի անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են:

Ղրղըզստանի քաղավիացիայի դեպարտամենտից հայտնել են, որ նախնական վարկածով՝ օդանավի աղետի պատճառը կարող է լինել կայծակը:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավի թեւն ընկել է Չույսի մարզի Չորգոլո գյուղի բնակիչներից մեկի բակը: Նախնական տվյալներով տունը պատկանում է գյուղի հովիվին: