Լոս Անջելես շրջանում 36-ամյա հայտ մեղավոր է ճանաչվել Բըրբենքում 2006թ. մի կնոջ առեւանգման եւ Գլենդելի հյուրանոցներում մեկում բռնաբարելու համար:

«Glendale News-Press»-ը հայտնում է, որ Էդվարդ Նիկոլայանը  հանցագործությունը կատարել էր 2006թ. սեպտեմբերի 19-ին: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում, վճիռը հրապարակվելու է մայիսի 16-ին, Փասադենայում, Լոս Անջելես շրջանի Առաջին ատյանի գերագույն դատարանում:

ԱՄՆ դաշնային մարշալների ծառայության գործակալները Նիկոլայանին ձերբակալել էին 2009թ. դեկտեմբերին, Նյու Յորքում: Դետեկտիվները ԴՆԹ-ի նմուշներ էին վերցրել եւ տեսագրություններ:

Նիկոլայանն ու Պետրոսյանը կնոջը հանդիպել էին Բըրբենքի բարերից մեկում, որտեղ թմրանյութ էին լցրել նրա հյութի մեջ: Կինը կորցրել էր գիտակցությունը, իսկ երբ արթնացել էր, պարզել էթր, որ Գլենդելի «Սակուրա» մոթելում է, արյունոտված վիճակու, վնասվածքներով:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են տղամարդիկ կնոջը հանում վարձակալած «Dodge Magnum» մեքենայից, փաթաթում շորի մեջ եւ տանում սենյակ:

Հոկտեմբերին Պետրոսյանը փորձել էր ոտքով հատել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը, բայց ձերբակալվել էր: Նա մեղավոր էր ճանաչվել 2009թ. հունիսին: