ՀԱՀ 5 բարձրաստիճան պաշտոնյաներ զրկվել են իրենց պաշտոններից հնդկական հարսանիքի պատճառով. նրանք թույլ են տվել, որպեսզի հարսանիքի 200 հյուրերին տեղափոխող օդանավը վայրէջք կատարի երկրի ՌՕՈւ-ի բազայում:
Օդանավը վարձել էր Գուպտա եղբայրների ազդեցիկ ընտանիքը, որը սերտ կապերի մեջ է հարավաֆրիկյան նախաահ Զումայի հետ: Մայիսի սկզբին ընտանիքը Սան-Սիթի հանգստավայրում կազմակերպել է ցնցող հարսանիք: Այս հնդկական ընտանիքը իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսի խոշորագույն մեկենասներից է, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Տեղի լրագրողների խոսքով, միջադեպը բազմաթիվ հարավաֆրիկացիների դժգոհությունն է առաջացրել: Պրետորիայի փակ ավիաբազան օգտագործել թույլատրվում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին:



























