Մանչեսթրի իշխանությունները 10 հազար ֆունտ խրախուսանք է խոստացել` ապրիլի 30-ին փախուստի դիմած 2 բանտարկյալներին բռնելուն աջակցողին:
Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Սալֆորդ քաղաքում: Բանտարկյալների փախուստին աջակցողները եւս փախել են, իսկ նրանց ավտոմեքենան հայտնաբերվել է դեպքի վայրից ոչ հեռու: Թեեւ ոստիկանության բոլոր ջանքերին, 20-ամյա Ռայան Մաքդոնալդին եւ 31-ամյա Սթիվ Մաքմալլենին գտնել չի հաջողվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ փախուստի դիմածները վտանգավոր են եւ կոչ է արել մարդկանց, ովքեր կտեսնեն նրանց, չմոտենալ եւ պարզապես զանգահարել ոստիկանություն:



























