Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը շնորհավորել է Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:

Նա Facebook-ում դեսպանատան պաշտոնական էջում, մասնավորապես, գրել է.

«Ազատ մամուլը էական դեր ունի զարգացող հասարակության մեջ որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն կիրառել իրենց ներուժը: Սա իրողություն է Հայաստանում՝ ինչպես այլ երկրներում: Ես հիացած եմ Հայաստանի լրագրողների նվիրված աշխատանքով, որի շնորհիվ նրանք տեղեկացված, հետաքրքրված ու մասնակից են պահում քաղաքացիներին: Շնորհակալություն»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am