Մայիսի 3-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 80 NN 880 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:


























