Հնդկաստանի խոշորագույն Air India ավիաընկերության ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է երկու օդաչուների եւ երկու ուղեկցորդների Բանգկոկ-Դելի չվերթում տեղի ունեցած միջադեպի համար, որ տեղի էր ունեցել ապրիլի 12-ին:

Երբ ինքնաթիռը բարձրություն էր հավաքել, հրամանատարի օգնական Ռավինդրա Նաթը դուրս էր եկել խցիկից եւ իր տեղը կանչել ուղեկցորդ Ջեյ Բաթթին: Ըստ կանոնների, երբ անձնակազմի անդամը դուրս է գալիս օդանավից, այնտեղ նրա փոխարեն պետք է ուրիշ մարդ լինի:

Նավի հրամանատար Բ.Կ.Սոնին որոշել է հետեւլ իր օգնականի օրինակին եւ դուրս է եկել` իր փոխարեն նստեցնելով  ուղեկցորդուհի Կանիկա Կալին: Սոնին միացրել է ավտոպիլոտը եւ կարճ բացատրել, թե ինչ պետք է անեն:

Օդաչուները հարմար տեղավորվել էին բիզնես-դասի սրահում եւ 40 րոպե հանգիստ քնել էին, նախքան ահաբեկված Կանիկա Կալը պատահաբար անջատել է ավտոպիլոտը` սպառնալիքի տակ դնելով 166 ուղեւորների կյանքը, հաղորդում է Lifenews-ը:

Սոնին եւ Բաթը նստել են իրենց տեղում, որտեղ անցկացրել էր չվերթի մնացած մասը: Տեղի ունեցածի մասին անհապաղ հաղորդվել էր ավիաընկերության ղեկավարությանը: