Երեւանի Սարյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող քարե պատնեշից տեղի է ունեցել քարաթափում։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ պատնեշի ստորին հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում (մոտ 1,5 քմ):
Անհրաժեշտ է իրականացնել պատնեշի հիմքի ամրացման աշխատանքներ:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության ՃԿԿ-ի հետ համագործակցող պատասխանատու աշխատակիցը եւ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:


























