Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով այսօր՝ մայիսի 3-ին, հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 14-ին եւ 17-ին, ժամը 10-ին «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում ։


























