Սիրիայի Հալեպ քաղաքի Ալ-Ռաշիդի թաղամասում դիպուկահար կրակոցից զոհվել է 57-ամյա Րաֆֆի Թագլյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության վերջին տեղեկատվական լրահոսի համաձայն՝ Հալեպի նահանգի Ալ-Մուսուլմիայի շրջանում ահաբեկիչների խումբ եւ հակաօդային սարք է ոչնչացվել: Այն-Դաքնա, Ազ-Զիրաա, Հեյլյան բնակավայրերում, ինչպես նաեւ ապակու գործարանի մոտ ոչնչացվել են ահաբեկիչներ եւ երկու հակաօդային սարքերը:


























