Արդեն պատրաստ են Երեւանի առաջատար կլինիկաների նեղ մասնագետների կողմից մարզերում «բաց դռների» օրերի անցկացման գրաֆիկները, համաձայն որոնց մարզերի հիվանդները կստանան առաջատար մասնագետների խորհրդատվությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել են Մարզպետարանների առողջապահական բաժինների պետերը:
Նրանց խոսքով՝ եղանակի տաքացմամբ պայմանավորված արդեն իսկ կան օձի խայթոցի դեպքեր, իսկ ամենակարեւորը` բոլոր բուժհաստատություններն ապահովված են հակաթույնի անհրաժեշտ պաշարով:
Դերենիկ Դումանյանին զեկուցել են, որ հանրապետության բուժհաստատություններն ապահովված են նաեւ հակակատաղության, հակաբոտուլինային, հակափայտացման շիճուկներով:
Քննարկվել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներում ստվերայնության նվազեցման եւ այլ հարցեր:


























