Ղրղըզստանում աղետի ենթարկված ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող օդանավի բոլոր 3 անդամներն ԱՄՆ քաղաքացիներ են եղել: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ավիաբազայի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Օդանավի անձնակազմի բոլոր անդամները ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողներ են եւ, համապատասխանաբար, ԱՄՆ քաղաքացիներ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Ղրղըզստանի ԱԻՆ հերթապահը գործակալությանը հայտնել է, որ որոնողական փրկարար աշխատանքները դեպքի վայրում դադարեցվել են մինչեւ առավոտ:
Ղրղըզստանի քաղավիացիայի դեպարտամենտից հայտնել են, որ նախնական վարկածով՝ օդանավի աղետի պատճառը կարող է լինել կայծակը:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավի թեւն ընկել է Չույսի մարզի Չորգոլո գյուղի բնակիչներից մեկի բակը: Նախնական տվյալներով տունը պատկանում է գյուղի հովիվին:



























