Պետերբուգցի նկարիչ Պյոտր Պավլենսկին այսօր՝ մայիսի 3-ին, բողոքի ակցիա է անցկացրել Պետերբուրգի օրենսդիր մարմնի շենքի առջեւ: Նա մերկացել է եւ իր մարմինը փաթաթել փշալարով: Այդ վիճակով նա պառկել է ասֆալտի վրա: Ավելի ուշ նրան տարել են ԶԱԳՍ-ի շենք:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ ակցիան խորհրդանշում է «մարդու գոյությունը ռեպրեսիվ օրենսդրության համակարգում, որտեղ ցանկացած շարժում հանգեցնում է օրենքի դաժան արձագանքի»:

«Պետությունը ձգտում է մարդկանց վերածել լավ պաշտպանված եւ կամազուրկ անասունի, որին թույլ է տրվում միայն աշխատել, սպառել ու բազմանալ»,-կարծում են ակցիայի կազմակերպիչները, հաղորդում է Мr7.ru-ն:

Կազմակերպիչների տեղեկատվական նամակում նշվում է, որ «վերադարձող պատժիչ հոգեբանության պրակտիկայի համապատասխան՝ նկարչի մարմինը տեղափոխվել է հոգեբուժական բաժանմունք»: