NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ` մայիսի 2-ին ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության ծառայության Մարալիկի տարածքային բաժնի աշխատակցուհի Կարինե Ժաժոյանը: Պարզվում է` նրան ձերբակալել են կաշառակերության կասկածանքով:
Նա Մարալիկի մի բնակչի նպաստը չկտրելու դիմաց պահանջել եւ ստացել է 32 հազար դրամ: Այդ ամենի արդյունքում նա հայտնվել է իրավապահների ձեռքում, ինչից հետո պարզվել է, որ Կարինե Ժաժոյանը մեկ այլ քաղաքացուց էլ 20 հազար դրամ է պահանջել:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատելով Կարինե Ժաժոյանի ձերբակալությունըն` ասացին, որ կատարվում է նախաքննություն: Հայտնեցին նաեւ, որ այդ պահի դրությամբ հայտնի է դարձել, որ նա էլի մի քանի հոգուց գումար է պահանջել:



























