Գյումրիի Բուլվարային թաղամասում մայիսի 3-ին վրաերթի է ենթարկվել գյումրեցի 43-ամյա Ռուբիկ Գեւորգյանը: Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում:
Տուժողի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ, շոկային վիճակ:
Տնօրենը նշեց, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «Շտապօգնության» մեքենայով: Նրան վրաերթի ենթարկողը ռուսական բանակի սպա է: Նախնական տեղեկություններով` Ռուբիկ Գեւորգյանը ալկոհոլ էր օգտագործել:




























