Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Հրազդանի բնակչուհիներից մեկն իր ծանոթներին ոմն Քրիստինեի գումար է պարտք եղել եւ երկար ժամանակ չի կարողացել վճարել:
Իսկ ծանոթուհին պարտքը կորզելու համար գնացել է զազրելի քայլի. նա առեւանգել է ծանոթուհու 11-ամյա դստերը եւ միայն գումարն ստանալու դեպքում խոստացել երեխային վերադարձնել: Սակայն երեխայի տատը, երեկ` մայիսի 2-ին, դիմել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ նույն օրը ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել պարտատուին ու երեխային վերադարձնել ծնողներին:
Նշենք, որ պարտքի դիմաց երեխային առեւանգող Քրիստինեն 27 տարեկան է: Նրան բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ինքնախոստովանական բացատրություն է գրել: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են քննչական բաժին:



























