ԱՄՆ ոստիկանությունը ծայրահեղական բովանդակության նյութեր է հայտնաբերել Թամերլան Ցարնաեւի այրի Քեթրին Ռասելի համակարգչում:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, քննությանը դեռեւս անհայտ են, հատկապես ով է ներբեռնել այդ նյութերը համակարգչի մեջ՝ Քեթրի՞նը, թե՞ Ցարնաեւ եղբայրները, գրում է «ԱիՖ»-ը: Քննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Ռասելի համակարգչում եղել են, մասնավորապես, հոդվածներ անգլալեզու առցանց Inspire ամսագրից, որի հրատարակմանն առնչություն ունի «Ալ-Կաիդան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինները պարզել էին, որ Բոսթոնի մարաթոնի ժամանակ պայթեցված ռումբերը պատրաստվել էին հենց Թամերլան Ցարնաեւի տանը, որտեղ նա բնակվում էր կնոջ եւ դստեր հետ: ՀԴԲ աշխատակիցները չգիտեն, թե արդյոք Ռասելը տեղյակ է եղել ահաբեկչության նախապատրաստման մասին:




























