Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վենեսուելայում. ավտոբուսը 200 մետր բարձրությունից գլորվել է ձորը: Զոհվել է 8, վիրավորվել 30 մարդ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին, Մերիդա նահանգում: Ընդհանուր առմամբ, Բարկիսիմետո քաղաք ուղեւորվող ավտոբուսում եղել է 50 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ողջ մնացած ուղեւորների փոխանցմամբ՝ հորդառատ անձրեւի պայմաններում վարորդը հաճախ էր գերազանցում արագությունը: Արդյունքում ճանապարհի մի հատվածում, հերթական արագություն հավաքելու ժամանակ, խափանվել են արգելակները եւ ավտոբուսը գլորվել է ձորը 200 մետր բարձրությունից: