Աբխազիայի լեռնային գետում մոսկվացի զբոսաշրջիկներ են խեղդվել: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Բզիբ գետն անցնելու փորձի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Աբխազիայի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ զբոսաշրջիկների խմբում եղել է 5 մարդ: Վադիմ Մասլյակովը խեղդվել է, իսկ Ալեքսանդրա Պետերիմովային քշել է գետը: Խմբի եւս մեկ անդամի, որին սկսել է գետը քշել, փրկել են մյուս զբոսաշրջիկները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Պետեիմովայի մարմինը դռեւս չի հաջողվել գտնել: Մասլյակովի դիակն ուղղաթիռով կհասցնեն Գագրա:



























